ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղի կունենա «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» մարաթոնը

08.11.2024

ՀՀ արդարադատության նախարարի 2023թ. դեկտեմբերի 28-ի թիվ 819-Լ հրամանի հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում 2024-2026 թվականների հաղորդակցման հայեցակարգ և գործողությունների ծրագրով» (Հաղորդակցման գործողությունների ծրագիր) նախատեսված է հանրության ապահովում պետության հակակոռուպցիոն բարեփոխումների, հակակոռուպցիոն մարմինների գործունեության և կոռուպցիայի դեմ պայքարում պետության քաղաքականության վերաբերյալ:

Վերոգրյալի համատեքստում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը և «Հոդված 3» ակումբը ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 16-ին իրականացնելու են «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» մարաթոնը՝ ներառելով քայլերթի, հեծանվաշքերթի, ծաղրանկարների ցուցադրության և հայկական ավանդական շուրջպարերի ֆլեշմոբային միջոցառումներ:

Միաժամանակ, մարաթոնային սույն միջոցառումներով մեկնարկելու է Արդարադատության նախարարության մեկամսյա արշավը՝ նվիրված ազդարարման համակարգի հանրայնացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին:

Օրակարգը՝ այստեղ