«Կայուն տնտեսություն Հորիզոն Եվրոպայում. Միջազգային գործընկերություն 2023». բրոքերային միջոցառում Վարշավայում
Լուկասևիչի հետազոտական ցանցի Գունավոր Մետաղների ինստիտուտը և Վարշավայի Տեխնոլոգիական ինստիտուտը Լեհաստանի Բարձր Տեխնոլոգիաների Առևտրի Պալատի (IZTECH) հետ միասին կազմակերպում են «Կայուն տնտեսություն Հորիզոն Եվրոպայում. Միջազգային գործընկերություն 2023» բրոքերային միջոցառումը, որը տեղի կունենա Վարշավայում 2023 թվականի հոկտեմբերի 25-ից 26-ը:
Միջոցառումն ուղղված է Հորիզոն Եվրոպա ծրագրի կլաստեր 4-ի` թվայնացում, արդյունաբերություն և տիեզերք, և կլաստեր 5-ի` կլիմա, էներգետիկա և տրանսպորտ, մրցույթների թեմատիկ ուղղություններին:
Այս բրոքերային միջոցառումը եզակի հնարավորություն է գիտնականների/հետազոտողների և ձեռնարկատերերի միջև համագործակցային կապեր հաստատելու համար և բաղկացած է հետևյալ նստաշրջաններից՝
- Փիչինգ - միջոցառման թեմային առնչվող նախագծային առաջարկների գաղափարների ներկայացում,
- Կապերի հաստատում - հարաբերությունների հաստատում ոլորտի ներկայացուցիչների հետ,
- Գործընկերություն - համագործակցություն այն գործընկերների հետ, որոնց հետ կան նախագծային ընդհանուր հետաքրքրություններ։
Գրանցվելու վերջնաժամկետը 2023 թվականի հոկտեմբերի 22-ն է:
Միջոցառմանը գրանցված հայաստանյան մասնակիցները կարող են դիմել ԳՆԳԱԿ հիմնադրամ՝ ճանապարհորդական դրամաշնորհ ստանալու համար:
Այլ մանրամասներ՝ bit.ly/sipac_sust_economy