Մրցույթի արդյունքները հայտնի են. ֆինանսավորման է երաշխավորվել ասպիրանտների և երիտասարդ հայցորդների 65 գիտական նախագիծ

Ամփոփվել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2024» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ:
2024 թվականի հունիսի 11-ին հայտարարված մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը:
Մրցույթը նպատակ ունի ներգրավելու երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնելու գիտության ոլորտում աշխատողների մասնագիտական որակավորումը, նպաստելու երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական միջավայրին: