Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 8 նախագիծ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորվող նախագծերի ցանկը:
2024 թվականի ապրիլի 11-ին հայտարարված մրցույթն ուղղված է գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում երկակի նշանակության հետազոտությունների իրականացմանը և այդ ոլորտում կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը։
Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 8 նախագիծ:
Նախագծերի ֆինանսավորումը կսկսվի 2024թ. հոկտեմբերից: Իրականացման տևողությունը 24 ամիս է։