Թափուր պաշտոնի մրցույթ
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետի (ծածկագիր՝ 18-4-28.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ. դեկտեմբերի 15-ը: