ԱլԳ երկրների հետ հետազոտական և նորարարական համագործակցության նախագծերի խթանմանն ուղղված դրամաշնորհ Գերմանիայում
Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարությունը (BMBF) հայտարարել է ֆինանսավորման հրավերներ՝ Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հետազոտությունների և մշակումների ոլորտում համագործակցության խթանման նպատակով:
Հրապարակվել է նաև համատեղ ինստիտուցիոնալ գործընկերության ֆինանսավորման առաջին հրավերը, որին կարող են դիմել միայն ԳԴՀ իրավաբանական անձինք։
Գործընկեր երկրի (այդ թվում՝ ՀՀ) համալսարանները կամ հետազոտական կազմակերպությունները կարող են ընդգրկվել հայտում՝ որպես միջազգային գործընկեր: Բացի դրանից՝ ընթացիկ ֆինանսավորման հրավերը թույլ է տալիս ֆինանսավորում ստացող գերմանական կողմին որոշակի պայմաններով ֆինանսավորում փոխանցել միջազգային գործընկերներին:
Այլ մանրամասներ՝ այստեղ։