ՄՐՑՈՒՅԹ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է «UNESCO-Madanjeet Singh Prize for the Promotion of Tolerance and Non-Violence 2016» մրցույթը:
Մրցանակը, որը կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, սահմանված է այն անձանց, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների համար, որոնք աչքի են ընկել գիտության, արվեստի, մշակույթի և հաղորդակցության ոլորտներում հանդուրժողականության խթանման և բռնության դեմ պայքարին միտված իրենց նշանակալից գործունեությամբ: Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ http://unesdoc.unesco.org կայքից:
Մասնակցության համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 3-ը ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե: Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչություն՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00 (հեռախոս՝ 21-01-40 (115)):