«Invest your talent in Italy»․ կրթաթոշակային ծրագիր ուսանողների համար
![](thumbs/460x/images/2024-02/5c76df10ea0bbec37e6712f80cfbbd3d.jpg)
2024-2025 թթ. ակադեմիական տարվա համար մեկնարկել է «Invest your talent in Italy» կրթաթոշակային ծրագրի գրանցման փուլը:
Ծրագիրը ճարտարագիտության, բարձրագույն տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողներին Իտալիայում ուսումը շարունակելու հնարավորություն է ընձեռում: Կրթաթոշակները տրվում են իտալական բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական դասընթացների համար:
Գրանցումների վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 1-ն է:
Ծրագիրն իրականացվում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ Իտալիայի առևտրական գործակալության և ակադեմիական առաջխաղացման ու ուսումնական կողմնորոշման կենտրոնի «UNI-ITALIA» հետ համագործակցությամբ:
Այլ մանրամասներ՝ այստեղ