FAST-ը հայտարարել է նոր դրամաշնորհային ծրագրերի մասին
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին (ADVANCE STEM Research Grant Program):
ADVANCE ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը հանդիսանալու է կամուրջ միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև, որպեսզի նրանք համատեղ իրականացնեն նորարարական հետազոտական ծրագրեր։ Երեք հետազոտական խմբերի կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ աշխատելու համար՝
- Նոր նյութեր
Թեմա՝ Stable perovskite materials for solar energy
- Մեքենայական ուսուցում
Թեմա՝ Statistical analysis of machine learning algorithms (SAM-lab)
-Կենսատեխնոլոգիա
Թեմա՝ Biotechnology - towards a sustainable circular bioeconomy:
Դրամաշնորհային ծրագրի մանրամասներին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ https://fast.foundation/#/advance_stem հղումով: