«Nuclear Decommissioning and Waste Management». ամառային դպրոց՝ Իտալիայում

Եվրոպական հանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնը (JRC) կազմակերպում է «Nuclear Decommissioning and Waste Management» խորագրով ամառային դպրոց, որը տեղի կունենա 2024թ․ հունիսի 24-ից 28-ը Իտալիայի Իսպրա քաղաքում: Ամառային դպրոցի շրջանակում նախատեսվում են նաև այցելություններ Իսպրայի միջուկային կայանքներ:
Դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ունեն բակալավրի որակավորում ճարտարագիտության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում: Նախապատվությունը կտրվի այն ուսանողներին, որոնք սովորում են մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում և չեն իրականացնում վարձատրվող մասնագիտական գործունեություն:
Եվրոպական հանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնը հոգում է դասընթացների և կեցության ծախսերը, hնարավոր է նաև ճանապարհածախսի մասնակի փոխհատուցում:
Լրացված հայտադիմումը և ուսանողական տոմսի պատճենը անհրաժեշտ է ուղարկել JRC-DSS@ec.europa.eu էլ. հասցեին:
Հայտադիմումների վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 12-ը՝ ժամը 23:59-ը։ (Կենտրոնական Եվրոպայի ամառային ժամանակով):
Մասնակցության հայտը՝ այստեղ։