ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կրթաթոշակների հնարավորություն՝ Լիտվայի համալսարաններում սովորելու համար

12.03.2024

Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամ» (Education Exchanges Support Foundation) ազգային գործակալությունը հայտարարություն է տարածել երկրի համալսարաններում ուսանելու համար կրթաթոշակներ տրամադրելու վերաբերյալ։

Համապատասխան դիմումներ կարող են ներկայացվել.

 - լիաժամ մագիստրոսի աստիճանի և ինտեգրված ուսուցման համար՝ մինչև 2 տարի տևողությամբ (550 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝http://studyin.lt/scholarships/full-time-master-degree-studies/, լրացուցիչ հարցեր դեպքում՝ կապ հաստատել master.scholarships@smpf.lt էլ. հասցեով:

 - կարճաժամկետ ուսուցման համար՝ 1-ից 2 կիսամյակ (550 եվրո ամսական կրթաթոշակ՝ բակալավրիատ կամ մագիստրատուրա և 1100 եվրո՝ դոկտորանտուրա, ինչպես նաև դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://studyin.lt/scholarships/short-term-studies/, լրացուցիչ հարցեր դեպքում՝ կապ հաստատել state.scholarships@smpf.lt էլ. հասցեով:

 - Լիտվայի մասին կարճաժամկետ ընդհանուր դասընթացներ, ներառյալ լիտվերենի՝ 1-ից 2 կիսամյակ (825 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար: Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝https://studyin.lt/scholarships/lithuanian-short-term-studies/, լրացուցիչ հարցերի դեպքում՝ կապ հաստատել state.scholarships@smpf.lt էլ. հասցեով: