Նոր կարգ՝ ուղղված արշավախմբերի կազմակերպանը, գիտական գործուղման ճանապարհածախսի փոխհատուցմանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է նոր կարգ, որով կարգավորվում են ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված՝
- գիտաշխատողի ղեկավարությամբ արշավախումբ կազմակերպելու,
- գիտաշխատողի գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու,
- ինչպես նաև գիտության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ հուշագրերի շրջանակներում և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով գործուղման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Դաշտային հնագիտական գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար ֆինանսական միջոցներ տրամադրվում են հնագիտական տարածքը տեղազննելու, հետախուզելու կամ պեղելու նպատակով արշավախումբ կազմակերպելու համար:
Իսկ գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու համար ֆինանսական միջոցներ տրամադրվում են ծրագրին առնչվող միջազգային գիտական միջոցառմանը գիտաշխատողի, որպես կանոն, բանավոր զեկույցով հանդես գալու համար։
Ֆինանսավորում ստանալու համար կազմակերպության ղեկավարը մի դեպքում՝ արշավախմբի՝ դաշտային աշխատանքների մեկնելու, մյուս դեպքում՝ գիտաշխատողի գիտական գործուղման մեկնելու օրվանից առնվազն երեսուն օր առաջ պաշտոնական գրությամբ դիմում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերն ու տվյալները, որոնք նշված են կարգում։
Գիտության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ հուշագրերի շրջանակներում և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով գործուղման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու համար անհրաժեշտ է գործուղման մասին ընդունված իրավական ակտը կամ կազմակերպիչի պաշտոնական հրավերը:
Գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու հայտի ձևը
Արշավախումբ կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին պայմանագրի ձևը
Գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու համար ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին պայմանագրի ձևը