ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մեկնարկում է «Հորիզոն Եվրոպա»-ի մրցույթներին դիմելու նախագծերին աջակցություն տրամադրելու ծրագիր

12.05.2022

«Եվրոպական Միությունը բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության և «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարվում է «Հորիզոն Եվրոպա» ԵՄ շրջանակային ծրագրի հայաստանյան հնարավոր մասնակիցների նախագծերի նախապատրաստման աջակցության ծրագրի մեկնարկը։

Նախագծերի նախապատրաստման աջակցություն կտրամադրվի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բոլոր բաց մրցույթների համար՝ անկախ թեմատիկ ուղղվածությունից։ Հայտադիմումները կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms ։

5 ընտրված մասնակիցներ հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային փորձագետների կողմից անցկացվող 4-ամսյա տևողությամբ ուսուցողական նիստերի և անհատական խորհրդատվությունների, որոնց արդյունքում կմշակվեն և կվերջնականացվեն նրանց հայտադիմումները։

Նախագծերի կարճ նկարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը 2022 թ հունիսի 6-ն է։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ (hեռ.՝ +374 60 623 542, էլ. հասցե՝ info@sipac.am ):