ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

12.07.2023

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող  գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության 2023/2 ՄՐՑՈՒՅԹԸ:

Մրցույթին մասնակցելու Հայտը լրացվում և ներկայացվում է առցանց (on-line) ռեժիմով` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.amմինչև 2023 թվականի օգոստոսի 11-ը ներառյալ (hայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, հեռ.` 010 21-01-40 (ներքին 122) կամ տեխնիկական հարցերի դեպքում՝ 010 21-01-40 (ներքին 108):

Մրցույթի հրավերի փաթեթը