Տեղի կունենան վեբինարներ՝ ՓՄՌ ֆինանսավորման վերաբերյալ
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ISTC) և ՓՄՌ տեխնոլոգիաների պատասխանատու օգտագործման հիմնարար ենթակառուցվածք նախագիծը (FIRST Project) կազմակերպում են փոքր մոդուլային ռեակտորների ֆինանսավորման վերաբերյալ վեբինարներ, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 28-29-ին՝ Երևանի ժամանակով 16:00-18:00-ին։
Վեբինարները անցկացնելու է Ստեֆան Հոուլեթը։
Մասնակցությունն անվճար է, ապահովվելու է հայերեն թարգմանություն։
Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 27-ը՝ ժամը 23։59-ը։ Վեբինարներն անցկացվելու են Zoom հարթակի միջոցով, որի հղումը կուղարկվի գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային հասցեին։
Գրանցման հղումը՝ https://bit.ly/3B7ufg0