ՖՀԻ-ում մեկնարկել է «Լազերային ֆիզիկա 2023» միջազգային գիտաժողովը
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մեկնարկել է ամենամյա «Լազերային ֆիզիկա 2023» միջազգային գիտաժողովը (LP-2023)՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ՖՀԻ հիմնադիր-տնօրեն Միքայել Տեր-Միքայելյանի ծննդյան 100-ամյակին և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին:
Քառoրյա գիտաժողովի ծրագրում ընդգրկված են լազերների, օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտությունների նոր նվաճումներն ու արդյունքները ներկայացնող զեկուցումներ:
Մանրամասները՝ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կայքից: