Դասընթացների շարք՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում հայտերի նախապատրաստման համար
Եվրոպական հանձնաժողովը, համագործակցելով ԳՆԳԱԿ հիմնադրամի հետ, կազմակերպում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում հայտերի նախապատրաստման եռօրյա դասընթացների շարք և անհատական խորհրդատվական հանդիպումներ եվրոպական փորձագետների հետ՝ Հայաստանի պետական և մասնավոր հատվածի գիտնականների և նորարարների համար:
Միջոցառումներն ուղղված կլինեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում հնարավորությունների ներկայացմանը, հնարավոր դիմորդների մրցունակ հայտադիմուներ նախապատրաստելու հմտությունների զարգացմանը և անհատականացված աջակցության տրամադրմանը նախագծերի կոնկրետ առաջարկներ ներկայացնողներին:
Միջոցառումները կանցկացվեն Երևանում՝ 2024 թ. հունվարի 29-ից փետրվարի 2-ը։
Գրանցվել հնարավոր է մինչև 2024թ. հունվարի 15-ը՝ երկուշաբթի։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելել «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն»-ի կայք: