Կոմիտեն կֆինանսավորի 6 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 2 դպրոց
ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2022 թ. ապրիլի 11-ի N 06-Ա/Ք հրամանով հաստատվել են
- ՀՀ 2022 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների ցանկը
- ՀՀ 2022 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը:
2022 թվականին կոմիտեի միջոցով կֆինանսավորվեն 6 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 2 դպրոց:
2022 թ. ֆինանսավորվող գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը կարող են լրացվել: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թ. փետրվարի 15-ի N 204-Ա/2 հրամանով հաստատված Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի համաձայն՝ գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերը կազմակերպությունները Գիտության կոմիտե են ներկայացնում նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ:
Ցանկերում ընդգրկված կազմակերպություններին խնդրում ենք միջոցառումից առնվազն տաս օր առաջ pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով ՀՀ գիտության կոմիտե ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո եռօրյա ժամկետում` միջոցառման կայացման մասին համառոտ տեղեկատվություն` կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով: