ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հետդոկտորական կրթաթոշակների մրցույթ՝ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների ենթածրագրի շրջանակում

13.05.2024
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

 

Մեկնարկել է ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ (MSCA) ենթածրագրի Հետդոկտորական կրթաթոշակներ (MSCA Postdoctoral Fellowships) մրցույթը, որն ուղղված է առաջատար գիտնականների մասնագիտական աճի զարգացմանը:

 

Մրցույթին դիմելու համար հայտատուները պետք է ունենան գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (PhD), վերջինս ստանալուց հետո առավելագույնը 8 տարվա լրիվ աշխատաժամանակով գիտական աշխատանքային ստաժ, մրցույթի վերջնաժամկետին նախորդող 36 ամիսների ընթացքում 12 ամսից ավելի չպետք է բնակված կամ իրենց հիմնական գործունեությունը (աշխատանք, ուսումնասիրություններ և այլն) ծավալած լինեն շահառու կազմակերպության երկրում (Եվրոպական հետդոկտորական կրթաթոշակների համար), կամ արտագնա փուլում՝ ընդունող կազմակերպությունում (Գլոբալ հետդոկտորական կրթաթոշակների համար):

 

MSCA Postdoctoral Fellowships 2024 թվականի մրցույթի վերջնաժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 11-ը։

 

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ https://marie-sklodowska-curie-actions.ec.europa.eu/actions/postdoctoral-fellowships