ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Վեբինարներ՝ նվիրված Կենդանի լաբորատորիաներին

13.06.2023

NATI00NS նախագիծը կազմակերպում է Կենդանի լաբորատորիաներին նվիրված վեբինարներ, որոնց ժամանակ անդրադարձ կլինի, մասնավորապես, Կենդանի լաբորատորիաների ստեղծմանը, կառավարման և բիզնես մոդելներին, ինչպես նաև Հորիզոն Եվրոպա ծրագրի «Որակյալ բնահող» առաքելության բաղկացուցիչ մաս կազմող՝ Կենդանի լաբորատորիաներ հիմնելուն ուղղված դիմում-հայտերի գործընթացին։

 

Կենդանի լաբորատորիայի հիմունքները - ինչպես ստեղծել Կենդանի լաբորատորիաներ

2023 թ հունիսի 22, Երևանի ժամանակով 12:00 – 13:30  (10:00 – 11:30 CEST)

 

Կենդանի լաբորատորիայի ստեղծմանն ուղղված կառավարման և բիզնես մոդելներ

2023 թ հունիսի 29, 12:00 – 13:30 (10:00 – 11:30 CEST)

 

Կենդանի լաբորատորիայի թեմատիկայի հիմնական տարրերն ու առանձնահատկությունները

2023 թհուլիսի 6, 12:00 – 13:30 (10:00 – 11:30 CEST)

 

Վեբինարները ձայնագրվելու և տեղադրվելու են NATI00NS կայքում:

 

NATI00NS նախագիծը նաև գործարկում է Matchmaking հարթակը, որը նախատեսված է տարբեր երկրներից հավանական գործընկերներին իրար կապելու և նախագծային կոնսորցիումների ձևավորումը հեշտացնելու համար: