ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կդադարեցվի մրցույթի հրավերի՝ «Ակնկալվող արդյունքներ» բաժնում սահմանված պահանջները չբավարարած հայտերի ֆինանսավորումը

13.11.2023

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր» (2021թ., 2022թ.) մրցույթների առաջին և երկրորդ ենթածրագրերի շահառուների ընթացիկ հաշվետվությունների «Ակնկալվող արդյունքներ» բաժնում սահմանված պահանջները չկատարելու հիմքով մրցույթների մասնագիտական փորձագիտական խորհուրդը որոշում է կայացրել ընդհանուր հաշվով 19  հայտերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին։

Համաձայն մրցույթներից յուրաքանչյուրի հրավերի պահանջների՝ հայտի հետագա 12-ամսյա ֆինանսավորման համար պարտադիր է հաշվետվության մեջ ներկայացնել «Ակնկալվող արդյունքներ» բաժնում սահմանված պահանջների կատարումը հավաստող փաստաթղթերը՝ անգլերենի իմացությունը հաստատող, անկախ վավերականության ժամկետից, պաշտոնական հավաստագիր` «TOEFL» iBT(120)-ի դեպքում՝ ոչ պակաս, քան՝ 79 միավոր կամ «IELTS»(9)-ի դեպքում՝ ոչ պակաս, քան՝ 6.5 միավոր, իսկ երկրորդ ենթածրագրի հետագա ֆինանսավորման համար անհրաժեշտ է ներկայացնել նաև թեմային առնչվող երկու գիտական հոդված։ Հոդվածների տպագրման գործընթացի երկարատևությունը հաշվի առնելով՝ թույլատրելի է ներկայացնել նաև հոդվածը տպագրության ընդունվելու մասին տեղեկանք:

Հիշեցնենք, որ հայտի ֆինանսավորման դադարեցման հիմքերից են նաև ընթացիկ հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը կամ վերջինիս վերաբերյալ մասնագիտական փորձագիտական խորհուրդի կողմից տրված բացասական եզրակացությունը:

Մաղթում ենք բոլոր շահառուներին արդունավետ աշխատանք, հորդորում ենք շարունակել մասնակցել Կոմիտեի հայտարարած հետագա մրցույթներին՝ առանձնակի ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մրցույթի «Ակնկալվող արդյունքներ» բաժնում սահմանված պահանջներին:

Կից ներկացվում են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2021թ.» և «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2022թ.» մրցույթների՝ ֆինանսավորումը դադարեցված հայտերի ցանկերը: