ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մեկնարկել է ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը

22.10.2013

 

Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը մասնակցել է «Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովին: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ եւ կանցկացվի հոկտեմբերի 22-25-ը:

 

Գիտաժողովի լիագումար նիստում «ՀՀ գիտության ոլորտի զարգացման միտումները և խնդիրները» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

 

Իր ելույթում Ս. Հարությունյանն անդրադարձել է Գիտության պետական կոմիտեի ստեղծմանն ու ոլորտի բարեփոխումների ուղղությամբ կատարած աշխատանքներին, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի կատարելագործմանը, Հայաստանում գիտության գերակա ուղղությունների սահմանմանը, տեղեկատվական բազաների ստեղծմանը եւ այլն:

 

Նշենք որ գիտաժողովի աշխատանքներն ընթանալու են 4 բաժանմունքներում`  «Գործարար միջավայր և ներդրումային քաղաքականություն»,  «Ֆինանսական շուկաներ և հարկային քաղաքականություն»,  «ՀՀ տնտեսական զարգացումը և տնտեսական անվտանգությունը. խնդիրներ և հեռանկարներ»,  «Միջազգային տնտեսական համագործակցություն» խորագրերով, որոնք կամփոփվեն հոկտեմբերի 25-ի լիագումար նիստում:

 

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին