ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Գիտական ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը` ավելի քան 15 տարի առաջ ինստիտուտի տարածքից առանձնացված և օտարված տարածքում սեփականատիրոջ կողմից կառուցապատում իրականացնելու վերաբերյալ: Գիտնականների կարծիքով` շինարարական աշխատանքների ընթացքում կարող են վնասվել հարևանությամբ գտնվող գիտական կենտրոնների թանկարժեք սարքավորումները, իսկ կառուցապատման ավարտից հետո ռիսկեր կստեղծվեն գիտական ինստիտուտի հետագա բնականոն գործունեության համար:
Մանրամասները՝ ԿԳՄՍՆ կայքից