ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հաստատվել են 2025 թ. գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը

14.03.2025

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի 2025 թ. մարտի 14-ի N 80-Ա/1 հրամանով հաստատվել են 2025 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը:

2025 թվականին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կֆինանսավորվեն 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 1 դպրոց:

Գործող  կարգի համաձայն՝ կազմակերպությունները գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերը կոմիտե են ներկայացնում նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ, հետևաբար՝ 2025 թվականին, վերը նշվածներից բացի, այլ միջոցառումներ ևս կարող են ֆինանսավորվել:

2025թ. պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ

2025թ. պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների ցանկ