Գիտության կոմիտեն կֆինանսավորի 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 3 դպրոց
ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2023 թ. ապրիլի 13-ի N 05-Ա/Ք հրամանով հաստատվել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը, որոնցում ընդգրկված են 7 գիտական միջոցառումներ և երիտասարդ գիտնականների 3 դպրոցներ:
Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն՝ կազմակերպությունները գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերը Գիտության կոմիտե են ներկայացնում նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ, հետևաբար՝ 2023 թվականին վերը նշվածներից բացի այլ միջոցառումներ ևս կֆինանսավորվեն:
Ի գիտություն ցանկերում ընդգրկված կազմակերպություններին
Խնդրում ենք միջոցառումից առնվազն տասն օր առաջ pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով ՀՀ գիտության կոմիտե ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո եռօրյա ժամկետում` միջոցառման կայացման մասին համառոտ տեղեկատվություն` կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով: