Կֆինանսավորվի 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 6 դպրոց
ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2021 թ. մայիսի 13-ի N 11-Ա/Ք հրամանով հաստատվել են
- ՀՀ 2021 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների ցանկը
- ՀՀ 2021 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը:
2021 թվականին Գիտության կոմիտեի միջոցով կֆինանսավորի 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 6 դպրոց:
Ուշադրություն.
Ցանկերում ընդգրկված կազմակերպություններին խնդրում ենք միջոցառումից առնվազն երկու շաբաթ առաջ pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով ՀՀ գիտության կոմիտե ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո եռօրյա ժամկետում` միջոցառման կայացման մասին համառոտ տեղեկատվություն` կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով: