ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայաստանը դարձյալ ստացել է հնարավորություն մասնակցելու Falling Walls LAB միջազգային ստարտափ մրցույթին

14.06.2023

Այս տարի ևս Հայաստանը ստացել է հնարավորություն մասնակցելու Falling Walls LAB միջազգային ստարտափ մրցույթին: 

Մրցույթը հրաշալի հնարավորություն է ուսանողների ու երիտասարդ գիտնականների համար՝ իրենց գիտահեն գաղափարները կամ արդեն սկսած նախագծերը միջազգային հարթակում ներկայացնելու և ֆինանսավորում ներգրավելու։

Ներկայացվող գաղափարները պետք է ուղղված լինեն ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակում բեկումնային փոփոխություններ իրականացնելուն՝ դրական ազդեցություն թողնելով գիտության ու հասարակության վրա: Գաղափարը հարկավոր է ժյուրիին ներկայացնել 3 րոպեում՝ պատմելով խնդրի, առաջարկվող լուծման, իրականացման մեթոդի և իրականացնող խմբի մասին։

Մրցույթի հայաստանյան փուլը կանցկացվի հուլիսի 25-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը։ Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 2-ն է։

Հայաստանյան փուլի հաղթողը կմեկնի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին՝ մասնակցելու գլոբալ Falling Walls Lab-ի եզրափակիչ փուլին։

Նշենք՝ Falling Walls Lab Armenia միջազգային ծրագրի շրջանակում երիտասարդ մասնագետների համար ստարտափ մրցույթ անցկացվել է նաև 2022 թվականին։ Այդ տարի մրցույթին ներկայացվել էր 7 նորարարական գաղափար։ Առաջին տեղը գրավել էր Լիլիթ Գուրօղլյանը QaylTecհ-ից՝ ներկայացնելով «Breaking the Wall of Rehabilitation Device» գաղափարը։

Հայաստանյան փուլի մասին այլ մանրամասներ՝ այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել hmkrtchyan@aua.am կամ hrip.mkrtchyan@gmail.com էլ. հասցեներով։