Ցավակցական
Հայաստանի գիտությունը ծանր կորուստ կրեց։ Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 11-ին 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ վաստակաշատ ֆիզիկոս, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) ակադ. Սերգեյ Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնի առաջատար գիտաշխատող, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (CERN) ALICE համագործակցության հայաստանյան խմբի ղեկավար Արա Գրիգորյանը։
Իր բեղմնավոր գիտական գործունության և մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ նա վայելում էր գիտական հանրության, բոլոր իրեն ճանաչողների համակրանքն ու խորը հարգանքը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Արա Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին: