ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտության և կրթության ցուցահանդես՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին

14.09.2023

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ս.թ. հոկտեմբերի 12-13-ը նախատեսվում է կազմակերպել «Գիտության և կրթության ցուցահանդես», որը մեկ հարթակում կմիավորի գիտական կազմակերպություններն ու բուհերը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները կարող են ծանոթանալ ՀՀ ԳԱԱ գիտակրթական կազմակերպությունների, ՀՀ պետական խոշոր բուհերի, ինչպես նաև միջազգային և ոչ ակադեմիական գիտական կազմակերպությունների գործունեությանը:

Ցուցահանդեսը կգործի ՀՀ ԳԱԱ հարակից բացօթյա տարածքում (Մ. Բաղրամյան պող. 24), ժամը 11:00-ից մինչև 19:00:

Մանրամասները՝ ցուցահանդեսի ծրագրից:

Ուշադրությո՛ւն. ցուցահանդեսը հետաձգվել է անորոշ ժամկետով՝ http://scs.am/am/25-09-2023