Հնարավորություն՝ ընդունվելու մագիստրատուրա և ասպիրանտուրա Ճապոնիայի համալսարաններում
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունից (ՃՄՀԳ) հայտնում են «Պարենային անվտանգության համար գյուղատնտեսական հետազոտությունների ցանց» խորագրով ծրագրի շրջանակներում 2025թ. Ճապոնիայի համալսարաններում մագիստրատուրա և ասպիրանտուրա (Ph.D.) ընդունվելու հնարավորության մասին:
Ծրագիրը նախատեսված է երիտասարդ կառավարիչների (administrator), հետազոտողների և գործարարների համար՝ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման քաղաքականությանը, գյուղատնտեսական կայուն արտադրությանը (Sustainable Agricultural Production), մեկ առողջությանը (One Health), ծովային ռեսուրսների և ձկնաբուծության զարգացմանը և սննդային արժեքի շղթային (Food Value Chain) առնչվող ոլորտներում կրթությունը շարունակելու նպատակով:
Մագիստրոսական ծրագիրը նախատեսված է 2025թ. սեպտեմբերից 2027թ. սեպտեմբեր, իսկ ասպիրանտուրայի ծրագիրը՝ 2025թ. սեպտեմբերից 2028թ. սեպտեմբեր:
Հետաքրքրված անձինք կարող են մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը կապ հաստատել Հայաստանում ՃՄՀԳ խորհրդատու Ռուզան Խոջիկյանի հետ (jica.arm.r@gmail.com, հասցե՝ 25/14-4 Նալբանդյան փողոց, Երևան: Հեռախոսահամար՝ +374 10 568805, +374 77 710760)` հայտադիմումի ձևաչափը ստանալու և հետագա ընթացակարգերին ծանոթանալու համար: