ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիան համատեղ անցկացնում են Գիտական հետազոտությունների բազմակողմ ծրագրերի աջակցության մրցույթ` համաձայն 2016 թ. հուլիսի 1-ին ստորագրված «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագրի դրույթների:
Ծրագրի շրջանակներում 24 կամ 36 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն հետևյալ գիտական ուղղություններով ծրագրերի իրականացման համար.
-Կենսաբազմազանություն և կենսաակտիվ միացություններ,
-Միջգիտակարգային հետազոտություններ՝ ուղղված պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությանը, պահպանմանն ու վերականգնմանը:
Մրցույթին մասնակցության գիտական նախագծերի հայաստանյան ազգային հայտերը առձեռն ներկայացվում են ՀՀ գիտության կոմիտե` հայաստանյան խմբերի ղեկավարների կողմից՝ աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2020 թ. հունվարի 27-ը ներառյալ: Մանրամասների համար կարող եք զանգահարել 210 140 (+119) կամ (+115) հեռախոսահամարներով:
Մրցույթի ընդհանուր հայտը ձևավորվում է հայաստանյան և «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագրի կողմ հանդիսացող առնվազն երկու այլ երկրներ (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Մոնղոլիա) ներկայացնող խմբերի կողմից ձևավորված կոնսորցիումի ղեկավարի կողմից՝ մինչև 2020 թ. հունվարի 15-ը:
Ընդհանուր հայտի ներկայացման կարգի և հայտին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ http://eapi-science.org կայքից: