ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

14.11.2023

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպում է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» ՄՐՑՈՒՅԹԸ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է rl-armenia-2024.hesc.am  առցանց համակարգի միջոցով՝ մինչև 2024 թ. հունվարի 19-ը ներառյալ (hայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից (հեռախոս՝ +37410 210 140 (*108), էլեկտրոնային փոստ՝ scexpert@hesc.am):

Դեկտեմբերի 13-ին կոմիտեում (Օրբելի եղբայրների 22) կկազմակերպվի մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում (Info Day):

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)

Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն)