Ֆինանսավորման են երաշխավորվել գիտական նոր թեմաներ
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2016 թ. մարտի 4-ի N 07-Ա/Ք հրամանով հաստատվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ - 2015»-ի բողոքարկման փուլի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:
Կոմիտեի նախագահի մարտի 4-ի N 08-Ա/Ք հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի շահառուների ցանկը: