ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2016» ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝ https://grants.scs.am, մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (108), 21-01-40 (112), 21-01-40 (113), 21-01-40 (116)):
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության
նախարարության գիտության պետական կոմիտե