ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

15.05.2024

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական ծրագիրը: Ծրագրի նպատակն է ուսանողներին աջակցել մասնագիտական զբաղվածություն ունենալու հարցում: 

Ծրագրին կարող են մասնակցել 3-րդ կուրսի ուսանողները, որոնք հնարավորություն կունենան ստանալ մինչև 80% վարձավճարի փոխհատուցում և կրթական կուրսեր՝ ծրագրի մասնակից ընկերությունների թոփ մենեջերների կողմից, ինչպես նաև կազմակերպության ներսում յուրացնել գործառնական հմտություններ և ծրագրի վերջում ունենալ հիմնական աշխատանք:

Նախատեսվում է ընդգրկել մինչև 50 ուսանողի: 

Մանրամասների համար կարող եք այցելել «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի կայք՝ https://apagafoundation.am/news/1-2024