ԵԳԱԾ-ը հայտարարել է Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) հայտարարում է Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ:
Դրամաշնորհներ են տրվելու 2-3 երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին՝ հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում 12 ամիս տևողությամբ հետազոտությունների իրականացման համար: Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ․ սեպտեմբերի 25-ը: