Գիտական զեկույցներ՝ ՀՀ ԳԱԱ 80-ամյակի առթիվ
Հոկտեմբերի 13-ին, ժամը 14:30-ից մինչև 16:30 ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մ. Բաղրամյան պող. 24) տեղի կունենա գիտական նստաշրջան, որի ժամանակ զեկույցներով հանդես կգան աշխարհահռչակ հայազգի գիտնականներ Յուրի Հովհաննիսյանն ու Արտեմ Օգանովը և Վ. Համբարձումյանի անվան 2020 թ. միջազգային գիտական մրցանակի դափնեկիրներ Ալեքս Սալայը, Ադամ Բարոուզն ու Իզաբել Բարաֆը: Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍՆ և ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ:
Ուշադրությո՛ւն. միջոցառումը հետաձգվել է անորոշ ժամկետով՝ http://scs.am/am/25-09-2023