Աշխատաժողով ԱԱԳԼ-ում՝ բարձր էներգիայի տեսական և փորձարարական ֆիզիկայի ոլորտում
Սեպտեմբերի 11-ից 14-ը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ բարձր էներգիայի տեսական և փորձարարական ֆիզիկայի նվիրված CHEP-2023-YEREVAN աշխատաժողովը, որը կազմակերպվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ և «Ֆոլքսվագեն» հիմնադրամի հետ համագործակցությամբ:
- Հիգսի բոզոնի ֆիզիկա,
- Ստանդարտ մոդելի ճշգրիտ փորձարկումներ,
- Ֆիզիկան ստանդարտ մոդելից դուրս,
- Ծանր իոնների ֆիզիկա,
- Ֆիզիկան LHC-ի բարձր լուսատվության ռեժիմում և ապագայի գիտափորձերում,
- Հադրոնային սպեկտրոսկոպիա
- Բարձր էներգիայի ֆիզիկայում կիրառվող առաջատար հաշվողական և վերլուծական գործիքներ, և այլն:
Առանձնակի անդրադարձ է կատարվել փորձարարական բարձր էներգիաների ֆիզիկայի նախագծերին, ինչպիսիք են՝ LHC, SPS, NICA, KEK և ուրիշ արագացուցիչների գիտափորձերը:
Մանրամասները՝ աշխատաժողովի կայքում: