Երիտասարդական աշնանային դպրոցին մասնակցության հրավեր
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ սեպտեմբերի 27-ից 28-ը գ. Աղվերանում կազմակերպում է Գ. Տեփանոսյանի հիշատակին նվիրված 2-րդ երիտասարդական աշնանային դպրոց՝ «Գերբարձր լուծաչափի հեռազննումը, կիրառման ուղղությունները և առանձնահատկությունները» խորագրով:
Դպրոցի մասնակիցները կծանոթանան գերբարձր լուծաչափի հեռազննման հնարավորություններին և առավելություններին, մասնավորապես անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) ստացվող բազմասպեկտրալ և ջերմային լուսանկարներին, տվյալների ստացման և մշակման տեխնոլոգիական առանձնահատկություններին և կիրառման հնարավորություններին։ Գաղափարական հիմքում՝ երիտասարդ արդյունավետ գիտնական, կ․գ․թ. Գ․Տեփանոսյանի թեև կարճ, սակայն շատ բեղուն գիտական գործունեության, գիտության մեջ դրսևորվելու և զարգանալու լավագույն օրինակելի փորձի փոխանցումն է։
Աշնանային դպրոցն ունենալու է երկօրյա հագեցած ծրագիր՝ ներառելով և՛ տեսական, և՛ կիրառական բաղադրիչներ: Տեսական բաղադրիչը ներառում դասախոսություններ ՀՀ և միջազգային հեղինակության գիտնականների կողմից, իսկ գործնականը՝ դաշտային և խմբային աշխատանքներ։
Մասնակցությունն անվճար է: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 18-ը գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf6BRc32dXYQaxCohHJnXVTkA6VEpoCocQaJETTA9lJ8thyPA/viewform