ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Նոյեմբերի 28-ին կմեկնարկի «Հեռուստամարաթոն-2019-ը»

15.11.2019

Ս.թ․ նոյեմբերի 28-ին մեկնարկելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո:

«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։
Հիմնադրամը կոչ է անում համայն հայությանը մասնակցելու համահայկական դրամահավաքին և միասնական ջանքերով զարգացնելու մեր համայնքները։

Հեռուստամարաթոնի վերաբերյալ մանրամասներին, ինչպես նաև առցանց նվիրատվության մեխանիզմին կարող եք ծանոթանալ www.himnadram.org կայքից: