Սեմինար՝ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ

2023 թ. դեկտեմբերի 8-ին Եվրոպական միությունը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպում է ԵՄ պատժամիջոցների մասին ուսուցողական սեմինար, որի հիմնական նպատակն է բարձրացնել ԵՄ պատժամիջոցների և դրանց կիրառման վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև համագործակցել՝ այդ միջոցների հնարավոր շրջանցմանը հակազդելու համար: Սեմինարը հասցեագրված է հայկական այն մասնավոր կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ իրենց տեղեկացվածության բարելավմամբ:
Մասնակցությամբ հետաքրքրված մասնավոր ընկերությունները կարող են գրանցվել հետևյալ հղումով: Գրանցումների վերջնաժամկետն է 2023 թ. նոյեմբերի 29-ը, ինչից հետո մասնակցությունը կհաստատվի էլեկտրոնային նամակով: Գրանցված մասնակիցները սեմինարի անցկացման վայրի մասին կծանուցվեն լրացուցիչ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային գիտատեխնիկական կենտրոն (SanctionsAM@istc.int): Աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը: