Ի գիտություն
Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի՝ 2011 թ. առաջին կիսամյակում կոմիտեի նախագահն ընդունել է 11 քաղաքացու: Քաղաքացիների հարցադրումները հիմնականում վերաբերում էին գիտական թեմաների ֆինանսավորման խնդիրներին: Բարձրացված բոլոր հարցերը քննարկվել, պատասխանվել եւ ձեւակերպվել են համապատասխան հանձնարարականներով:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Այլ դեպքերում ընդունելություն կոմիտեում կազմակերպվում է աշխատակազմի ղեկավարի մոտ՝ յուրաքանչյուր ուրբաթ եւ ստորաբաժանումների ղեկավարների մոտ՝ ամեն օր:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին