ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղի է ունեցել գիտատեխնիկական խորհրդի առաջին նիստը

25.08.2010

Օգոստոսի 25-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը կառավարությունում մասնակցել է գիտատեխնիկական խորհրդի առաջին նիստին, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

 

Նիստում քննարկվել են գիտատեխնիկական խորհրդի աշխատանքի սխեմային վերաբերող, ինչպես նաև մինչև տարեվերջ խորհրդի նիստերի օրակարգում ընդգրկվելիք ոլորտների եւ դրանց համակարգողների վերաբերյալ առաջարկները, հաստատվել է խորհրդի 2010 թվականի աշխատանքի ժամանակացույցը։

Հիշեցնենք, որ գիտատեխնիկական խորհուրդն ստեղծվել է ՀՀ վարչապետի 2010 թ. ապրիլի 7-ի N 230-Ա որոշմամբ՝ hանրապետության տնտեսությունում նորարարական բնույթի մոտեցումների կիրառմանը նպաստելու, ինչպես նաեւ այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման, արդյունաբերության ճյուղերի (այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի) եւ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձեւավորման նպատակով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի բաժին