ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգը փոխվել է

16.02.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թ. փետրվարի 15-ի N 204-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման նոր կարգ:

Փաստաթղթով սահմանվել են ՀՀ  պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական կազմակերպություններում և բուհերում գիտական միջոցառման (գիտաժողովի, գիտական կոնֆերանսի, սիմպոզիումի կամ սեմինարի) և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանները:

Նոր կարգի համաձայն՝ կազմակերպությունը միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտը կոմիտե պետք է ներկայացնի նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ:

Մանրամասները՝ կարգից:

 

Կարգով հաստատված ձևաթղթերը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղումներով՝

 

Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտի ձև

 

Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտի ձև

 

Գիտական միջոցառման հաշվետվության ձև

 

Երիտասարդ գիտնականների դպրոցի հաշվետվության ձև