2024թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ ուղղութուններով մասնագիտություններով սովորող 134 քաղաքացու

ՀՀ կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024թ. ամառային զորակոչից տարկետում է տրվել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող 134 քաղաքացու։
Որոշման համաձայն՝ վերոնշյալ մասնագիտություններով բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող քաղաքացիներին տարկետումը տրվել է մինչև ուսումնառության ավարտը՝ 2028թ․ ամառային զորակոչը, մագիստրոսի կրթական ծրագրով սովորող 1 քաղաքացու՝ մինչև ուսումնառության ավարտը՝ 2026թ․ ամառային զորակոչը։
Որոշմամբ սահմանված պահանջները չկատարելու դեպքում սովորողները համարվում են սույն որոշման շրջանակում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության 2024թ․ ձմեռային զորակոչի ընթացքում: