Միջազգային գիտաժողով` շրջակա միջավայրի թափոնների վերաբերյալ
2019 թ․ հոկտեմբերի 21-22-ը Երևանում կկայանա «Վարչական շրջանի շրջակա միջավայրի թափոնների գնահատում, վնասազերծում և վերամշակում» հինգերորդ միջազգային գիտագործնական գիտաժողովը։
Կազմակերպիչներն են ՀՀ գիտության կոմիտեն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչությունը:
Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցության մոնիթորինգի նոր տեխնոլոգիական մշակումները, կենցաղային և արտադրական թափոնների մշակման տեխնոլոգիաները, մթնոլորտի, ջրոլորտի և հողոլորտի մաքրման եղանակները։ Զեկուցողները մասնակիցներին կծանոթացնեն վարչական շրջանի էկոլոգիական անվտանգության ապահովման նորարարական եղանակներին: Միաժամանակ կկազմակերպվեն կլոր սեղաններ, ինչպես նաև միջոցառում` նվիրված օրգանական քիմիայի հայտնի մասնագետ, պրոֆեսոր Դորու Միրոնին (Ռումինիա):
Գիտաժողովի լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը։
Մանրամասները` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքից: