Ի գիտություն հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող բուհերին և գիտական ղեկավարներին
Տեղեկացնում ենք, որ առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության հայտերի ներկայացման ընթացակարգը փոխվել է։
Այսուհետ, 2025-2026 ուսումնական տարվանից սկսած, ասպիրանտուրայի անվճար տեղերի ձևավորման համար հայտերը կներկայացվեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով։
Մինչև 2024թ․ նոյեմբերի 8-ը գիտական թեմա ղեկավարելու իրավասություն ունեցող անձը.
1․ Ասպիրանտուրայի հետազոտության ընդհանուր թեման ներկայացնում է գիտխորհրդին/ամբիոնի, ֆակուլտետի խորհրդին (Խորհուրդ)։
2․ Վերցնում է Խորհրդի եզրակացությունը։
3․ grants.hesc.am համակարգում լրացնում է հետազոտության ընդհանուր թեմայի ու ասպիրանտների հավանական քանակի վերաբերյալ ձևաթուղթը՝ կցելով հետազոտության ընդհանուր թեմայի վերաբերյալ տեղեկությունը և Խորհրդի եզրակացությունը։
4․ Հայտն ուղարկելուց հետո համակարգում ծածկագիր ստացած հայտի տիտղոսաթերթը ղեկավարը ներկայացնում է կազմակերպություն, որտեղ իրականացվելու է հետազոտությունը։
Կազմակերպությունը մեկ ընդհանուր փաթեթով Կոմիտե է ներկայացնում կազմակերպության հայտը՝ նշելով կազմակերպության առաջնահերթությունները։
Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված հայտերի ուսումնասիրությունից հետո ըստ անհրաժեշտության կքննարկվի նաև հայտում ներկայացված տեղերի վերանայման հարցը: