Բուհերն ու ԳԱԱ-ն միջազգային գործընկերներին են ներկայացնում իրականությունը պատերազմի մասին

Ս.թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը, որը նվիրված էր հայաստանյան բուհերի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից իրենց միջազգային գործընկերների հետ հետևողական և հասցեական աշխատանքների վարման կարևորությանը` վերջիններիս թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրազեկելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ինչպես նաև գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներ:
Մանրամասները` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջում: