ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում

16.11.2023

2023 թ․ դեկտեմբերի 6-ին Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն (ԳՆԳԱԿ) հիմնադրամը Եվրահանձնաժողովի, NCP_WIDERA.NET նախագծի և ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի վարչության հետ համագործակցությամբ կազմակերպում է Եվրամիության Հորիզոն Եվրոպա ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում։ Միջոցառումը կանցկացվի ՀՀ ԳԱԱ նախագահության  գիտաժողովների դահլիճում (2-րդ հարկ)՝ ք. Երևան 0019, Բաղրամյան 24, ժամը՝ 10։00-16։00:

Միջոցառմանը զեկուցումներով հանդես կգան Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչները՝ ներառելով, ի թիվս այլոց, հետևյալ թեմաները՝

-      Հորիզոն Եվրոպա ծրագիրը  և հնարավորությունները Հայաստանի համար,

-      Հորիզոն Եվրոպա ծրագրի ընդհանուր դրույթներն ու մասնակցության պայմանները,

-      Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների ենթածրագիրը,

-      NCP_WIDERA.NET նախագիծը և աջակցման գործիքները,

-      Widening ենթածրագիրն ու առաջիկա մրցույթները,

-      Հորիզոն Եվրոպա ծրագրում հաջողված հայկական նախագծերի փորձի ներկայացում,

-      Նորարարությունների Եվրոպական  խորհրդի մրցույթները,

-      COST ծրագիրը և այլն։

Միջոցառումը բացառիկ հնարավորություն է հայ գիտահետազոտական համայնքի ներկայացուցիչների համար ստանալ տեղեկատվություն և հետաքրքրող հարցերի պատասխանները Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից։ 

Գրանցման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 1-ը, ժամը՝ 17:00:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ

 

Հարցերի դեպքում կարող եք գրել կամ զանգահարել Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն
(info@sipac.am, 060 623 542, 010525432)