ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթի արդյունքները հայտնի են

16.12.2019

Գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. դեկտեմբերի 13-ի N 44-Ա/Ք հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հասարակական գիտություններ» բնագավառի «Տնտեսագիտություն և գործարարություն» մասնագիտության թեմատիկ-ոլորտային գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը: